Ի՞նչ են ասում ԱՄՆ-ի գիտնականերն իրենց հասարակության մասին։
Քաղաքացիական անգրագիտության ճգնաժամը.
Հոդվածի հեղինակները պնդում են՝ ԱՄՆ-ը «քաղաքացիական անգրագիտության» համաճարակով է հիվանդացել, քանի որ ավելի քան կես դար լավ չեն դասավանդվել՝ երկրի սկզբունքները, պատմությունը և հիմնարար փաստաթղթերը: Այս գործընթացը ամերիկացիների առնվազն երկու սերունդ է դաստիարակել, որոնք չունեն իրենց հանրապետությունը պաշտպանելու անհրաժեշտ գիտելիք և կամք։
«Անգործության» վտանգավոր հետևանքները.
Այս կրթական ճգնաժամը հանգեցրել է ծանր հետևանքների՝
քաղաքական բռնության աճ,
անհանդուրժողականություն։
Հեղինակները կրթության մեջ այս «անգործությունը» համեմատում են այլ սոցիալական անգործությունների հետ: Նրանք զգուշացնում են, որ անգործության վտանգի ամենամեծ պատմական օրինակը 20-րդ դարում տոտալիտարիզմի վերելքն էր, որը շահագործում էր հասարակությունների քաղաքացիական թուլությունը։
Լրացնելով դատարկությունը այլընտրանքային պատմություններով.
Քաղաքացիական կրթության այս անտեսումը ստեղծել է դատարկություն, որը լրացվել է մրցակցային և, հեղինակների խոսքով, բաժանարար պատմություններով, ինչպիսին է «Նյու Յորք Թայմս»-ի «Նախագիծ 1619»-ը, որը կապում է ամերիկյան պատմությունը ստրուկների ժամանման հետ և նկարում երկրի ռասիստական և անդառնալի պատկերը։
Ձգտելով քաղաքացիական վերածննդի.
Հեղինակները պնդում են, որ պետք է աջակցել համալսարանական դասախոսներին, վերապատրաստել դպրոցական ուսուցիչներին և օգնել հիմնելու «քաղաքացիական դպրոցներ» խոշոր համալսարաններում, որպեսզի վերականգնեն Ամերիկայի հիմնադիր սկզբունքների, պատմության և արևմտյան քաղաքակրթության դասավանդումը կրթական համակարգում՝ քաղաքացիների նոր սերնդին ծանոթացնելու իրենց ինքնության և պարտականությունների հետ։
Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ